Եթե մի բան փոխվի էլ, փոփոխությունները շատ ցավալի են լինելու


12:24 , 23 դեկտեմբեր, 2013

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան գործ կունենան անելու էն իշխանությունները, ովքեր տեսականորեն փոխարինելու են ներկա համակարգը, ինչեր պիտի անեն էս ախոռը մաքրելու համար`էն պայմանով, իհարկե, որ իրոք ուզեն փոխեն մի բան, ոչ թե նստեն ձեռքերը ծալած:
Ներքին հարաբերություններ, տնտեսություն, մենաշնորհներ, հայ-ռուսական միակողմանի հարաբերություններ, Ղարաբաղ, Թուրքիա, ԵՄ, Վաշինգտոն, Իրան, գազ...
Եթե մի բան փոխվի էլ, փոփոխությունները շատ ու շատ ցավալի են լինելու: Ու ո՞վ գիտի՝ էդ ենթադրյալ նորերին հիմիկվաններից էլ շատ են ատելու: