14:00 , 23 դեկտեմբեր, 2013Խնամված ձեռքերը ցանկացած աղջկա must-have են: Եվ այստեղ բացառություններ չկան: Եթե հետևում եք նորաձևությանը և ցանկանում եք միշտ ոճային լինել, ապա պետք է խնամված լինեք մազերի ծայրից մինչև եղունգները: Այս սեզոնին եղունգների գունապնակում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, և եթե չգիտեք, թե ինչ գույն ներկեք ձեր եղունգները, ապա տրամադրվեք մուգ պաստելային երանգներին. այս ձմռանն արդիական են գինեգույն և դեղձի երանգները:
Այս սեզոն նորաձև են ոչ շատ երկար, քառակուսի միագույն եղունգները:

Ամեթիստագույն
Մանուշակագույնի երանգները շատ նորաձև են այս սեզոն: Եթե ընտրեք հենց դրանք, հիշեք, որ դրանք պետք է ունենան մետաղական փայլ, որպեսզի լինեն ձմեռային տրամադրության մեջ:

Մոխրագույն
Ունիվերսալ մոխրագույնը կրկին նորաձև է. այն գործի է դրել իր ողջ բազմազանությունը (բաց երանգներից մինչև մուգ) և հավակնում է դառնալ «սեզոնի ամենանորաձև երանգը»:

Կապույտ
Կապույտը նորաձև է ոչ միայն հագուստում, այլև եղունգների երանգների հարցում: Ընտրեք հագեցած, թագավորական կամ սառը երանգներ: Ամենանորաձևն ինդիգո-կապույտն է:

Չեզոք պաստել
Կարամելագույնը կամ բեժն արդիական են ինչպես երբեք: Դրանք կրողները համարվում են սուպեր-նորաձև:

Կարմիր
Կոկո Շանելն ասում էր, որ աղջկա եղունգները պետք է կամ երկար լինեն կամ կարմիր: Այս սեզոնին արդիական են կարմիրի բացարձակ բոլոր երանգները` բալագույնը և կորալագույնը, նարնջագույնը և բորդոն: Երանգն ընտրելիս պետք է հաշվի առնել մաշկի գույնը:

Դարչնագույն
Տաք շոկոլադի գույնն ունիվերսալ որոշում է ցանկացած երկարության եղունգների համար: Մուգ մաշկը կընդգծեն մուգ երանգները, իսկ բացը` նուրբ-բեժը և անգամ կրեմագույնը:
Նորաձև մանիկյուրը հիմքերի հիմքն է, բայց հիշեք, որ անգամ ամենագեղեցիկ եղունգները կկորցնեն իրենց տեսքը, եթե դրանք կրողը խնամված չլինեն: