Որքան կուզենայի մի օր բացել համացանցը և տեսնել,որ կիրթ և գրագետ է մեկնաբանվում ՀՀ պետական ոլորտի խնդիրները


22:57 , 21 դեկտեմբեր, 2013

Որքան կուզենայի մի օր բացել համացանցը և ականատեսը լինել այնպիսի հոդվածների, որտեղ կիրթ և գրագետ մեկնաբանվում և վերլուծության են ենթարկվում ՀՀ պետական ոլորտի խնդիրները, որտեղ պետական պաշտոնյաները իրենց խոսքը կազմակերպում են զուտ մասնագիտական դիտարկումներից ելնելով, որտեղ բացակայում են փոխադարձ վարկաբեկումներն ու հերյուրանքները, որտեղ առկա է քաղաքական կուլտուրա և բարձր չափանիշներ: Տեսնես մի օր կտեսնեմ ես դա: