Եկեք գոնե ձգտենք բարեկիրթ լինել


18:42 , 21 դեկտեմբեր, 2013

Հաճախ ասում են կուլտուրան դա ձևականություն է...բացարձակ չեմ կիսում այս տեսակետը. կուլտուրան արտահայտում է մարդու ներքին, բարձր որակներից բխող վարքագիծը, երբ մարդ ունի գնահատելու ներքին ունակություն, ինքնին ասում է շնորհակալություն, երբ մարդ ունի երախտագիտության ներքին զգացում, ինքնին ասում է շնորհակալություն, երբ մարդ հարգում է ուրիշի իրավունքները, ինքնին թույլ է տալիս իրեն ասելու` խնդրեմ: Եվ, վերջապես, կուլտուրայի հիմքում ընկած է միմյանց հարգելու և միմյանց իրավունքները գիտակցելու ներքին ազնվությունը: Այնպես որ, եկեք գոնե ձգտենք բարեկիրթ լինել: