Օրվա առակը՝ Ժամանակի խնդիր է - 19 դեկտեմբերի


01:32 , 19 դեկտեմբեր, 2013

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Իմաստուն ծերունու մոտ եկան խորհրդի՝ — Հաճախ մենք օրերով, նույնիսկ շաբաթներով չենք ստանում մեր մտերիմից ոչ մի մտերմության նշան կամ քաղցր խոսք: Ի՞նչ անենք, երբ հատնում է մարդկային ջերմությունը, սկսում է դժվար շրջան, իսկ կյանքը վեր է ածվում գոյատևման հոգնեցուցիչ ճիգերի: Ծերունին հազիվ նկատելի ժպտաց՝ — Մենք պետք է ուսումնասիրենք մեր սեփական օջախը: Պետք է ավելի շատ ցախ գցենք և փորձենք լուսավորել մութ սենյակը՝ և այդ ժամանակ մեր կյանքը անճանաչելիորեն կփոխվի: Երբ մենք լսում ենք թե ինչպես են ճթճթում փայտերը կրակի մեջ, պատմելով մեզ մի ինչ-որ բանի մասին՝ մեզ է վերադառնում հույսը: Եթե մենք ընդունակ ենք սիրել, ապա նշանակում է որ ընդունակ ենք նաև սիրված լինել: Դա միայն ժամանակի խնդիր է:

Ալեքս Ալեմանի