ԱՊՊԱ կտրոններ չտրամադրելու լուրը ավետիս էր իրենց անպարտելի և օրենքից դուրս համարող վարորդների համար


00:19 , 19 դեկտեմբեր, 2013

ԱՊՊԱ կտրոններ չտրամադրելու մասին տեղեկատվությունն իրականում ավետիս էր իրենց անպարտելի և օրենքից դուրս համարող վարորդների համար: Նրանց մեքենաների դիմապակիներից դրանք մշտապես բացակայում էին՝ չէին ուզում խոցել «բյուրեղյա» ինքնասիրությունը: Օրինապաշտ վարորդների համար միևնույն է՝ կտրոն կտրամադրեն, թե ոչ: Պարզապես դրանց առկայությունը՝ օրենքի հանդեպ վարորդի ունեցած հարգանքի կամ հակառակի «շարժական և տեսանելի» ապացույցն էր, ու հիմա հարց է առաջանում՝ ինչու հրաժարվեցին կտրոններից: