12:40 , 18 դեկտեմբեր, 2013Բաղադրությունը
հավի կրծքամիս -300 գրամ
պահածոյացված կամ թարմ անանաս -200 գրամ
չորահաց -100 գրամ
պանիր -200 գրամ
բուսայուղ
աղ
մայոնեզ կամ թթվասեր` ըստ նախընտրության

Պատրաստման եղանակը
Մանր կտրատում ենք հավի կրծքամիսը և տապակում մինչև կարմրավուն երանգ ստանալը:

Այնուհետև կտրատում ենք անանասը և քերում պանիրը:

Թավայի մեջ մի փոքր կարմրացնում ենք չորահացերը և բոլոր բաղադրիչները խառնում իրար

Հ.Գ.Եթե չեք սիրում անանաս, կարող եք նաև չօգտագործել, բայց այդ դեպքում պանիրը պետք է ոչ թե քերիչով անցկացնել այլ մանր խորանարդիկներով կտրատել:
Աղցանը կարող եք մատուցել գեղեցիկ անանասի տեսքով`

Բարի ախորժակ :)