Երբեք, ԵՐԲԵՔ այսպիսի լոգոներ չօգտագործեք ձեր բիզնեսում (Photo)


18:19 , 8 դեկտեմբեր, 2013

Լոգոները բնութագրոււմ են բրենդերը և ստեղծում հանրային ընկալում այս կամ այն կազմակերպության համար, դրա համար էլ դրանց պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել, որովհետև հենց լոգոներն են մնում հաճախորդի գիտակցության մեջ և ասոցացումներ առաջացնում: Մտածեկ Մաքդոնալդզի կամ Կոկա Կոլայի մմասին, ի՞նչ պատկերներ են առաջին հերթին գալիս ձեր մտքում: Իհարկե նրանց լոգոները:
Լավ լոգոները երբեք թույլ չեն տա, որպեսզի հաճախորդը մոռանան իրենց բրենդերի մասին և կստիպեն նրանց ընտրել հենց իրենց ապրանքանիշները, որովհետև մարդկային հոգեբանությունը հակված է ընտրություն կատարելիս նախխապատվություն տալ ինչ որ բանի, որ իրեն ծանոթ է և դրական ասոցիացիաներ է առաջացնում:

Logo design gone wrong

Մյուս կողմից, եթե լավ լոգոն կարող է հաջողության նախադրյալ դառնալ ձեր բիզնեսի համար, ապա վատ լոգոն կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ: Ահա 10 օրինակ, թե ինչպես կարելի է սարսափելի վատ լոգոներ ստեղծել, որոնք կապականեն ձեր բիզնեսը:

 

1 Կաթոլիկ եկեղեցու երիտասարդական հանձնաժողով

 
Այս լոգոն մշակվել է դեռ 1973 թվականին և արժանացել է Լոս Անջելեսի Արտ տնօրենների ակումբի մրցանակին: Սա մի օրինակ է, որը պարզ ցույց է տալիս, թե ինչպես ժամանակի ընթացքում ձևավորվող կարծրատիպերը կարող են աղավաղել ու խայտառակ արդյունքի բերել հեռանկարում:

Logo design gone wrong

2 Kudawara Pharmacy

 Կարծում եմ, որ հատուկ բացատրություններ պետք չեն, որպեսզի պարզ դառնա, որ Kudawara Pharmacy ընկերության այս լոգոն լայն հասարակական քննարկումների առարկա է դարձել: Մարդու մոտ տարակուսանք է առաջանում, թե կոնկրետ ի՞նչ ծառայություններ է առաջարկում ընկերությունը՝ նրա լոգոն տեսնելիս...

Kudawara Pharmacy

3 KidsExchange

Ճիշտ տառանշումը և բառերի միջև միջակայքերի առկայությունը երբեմն որոշիչ դեր ունեն և տվյալ ընկերության պարագայում կարելի էր խուսափել ծաղրի առարկա դառանալուց, եթե ընկերության անվանումը գրվեր ոչ մեծատառերով և բառերի միջև մմիջակայք թողնվեր, իսկ այսպես կարելի է ընկալել լոգոն նաև որպես «Երեխայի սեռափոխություն»՝ «Երեխաների փոխանակում»...

Logo design gone wrong

4 MegaFlicks

Այս ընկերության բազմաթիվ հաճախորդներ երկրորդ անգամ կմտածեն մինչև MegaFlicks-ի խանութներից մեկը մտնելը՝ դրա լոգոյի պատճառով: Հետևություն. լոգոն պատրաստելիս միշտ ու՛ադրություն դարձրեք տառատեսակի վրա, այլապես կարող եք հայտնվել նման տհաճ իրավիճակում:

Logo design gone wrong

5 Արլինգթոնի մանկաբուժական կենտրոն

Արլինգթոնի մանկաբուժական կենտրոնը վստահաբար կրակն է ընկել իր լոգոյի ձեռքը, որը ոչ ցանկալի ուշադրություն է գրավում: Չնայած նրան, որ կենտրոնը կարող է իրոք հիանալի բժշկական օգնություն ցուցաբերել, բայց այս կազմակերպությանը հավերժ կհետապնդի նրա խայտառակ սխալ լոգոյի թողած նստվածքը: Համաձայնվեք, որ քչերը իրենց երեխաներին կվստահեին նման լոգոյով կազմակերպության:

Logo design gone wrong

6 Ջազզային օօարերի կրտսեր դասարան

Սև ու սպիտակ պատկերները լոգոյի վրա, կարող են երբեմն տեսողական խաբկանքներ ստեղծել, որոնք խիստ անախորժությունների պատճառ կարող են դառնալ ընկերության համար: Տվյալ լոգոյին նայելիս ակամայից հարց է ծագում, թե արդյո՞ք սա կրտսեր տարիքայինների համար նախատեսված պարային դասարան է, թե՞ մեծահասակների համար նախատեսված ժամանցի տեղ:

Logo design gone wrong

7 Instituto de Estudos Orientais

Այս լոգոն ի սկզբանե ստեղծվել էր՝ դեղին շենքի ֆոնին ծագող արևը պատկերելու նպատակով, բայց երկու սև գծերի առկայությունը շենքի տանիքի մասում բերեցին նրան, որ միանգամայն այլ տպավորություն ու ասոցիացիաներ առաջացնող պատկեր ստացվեց:

Logo design gone wrong

8 Պետական առևտրի գրասենյակ

Անգամ երեկ պարզ տառերի կիրառությունը լոգոյի համար կարող են թյուրիմացություն ստեղծել: Օրինակ տվյալ լոգոն դրա վառ ապացույցն է. ժամացույցի սլաքի ուղղությամբ 90 աստիճանով թեքեք այս լոգոն և կստացվի բավականին ամոթալի ասոցիացաներ առաջացնող պատկեր, իսկ ամենասարսափելին այն է, որ այս լոգոն մինչ օրս էլ կիրառվում է կազմակերպության կողմից:

Logo design gone wrong

9 «Clinica Dental» ատամնաբուժական կլինիկա

Այս լոգոն ստեղծելուց հետո «Clinica Dental» ստամոտոլոգիական կլինիկային հավերժ կպավ «Ծառայությունների լայնագույն շրջանակ առաջարկող» կլինիկայի համբավ...

Logo design gone wrong

10 «The Computer doctor»

Այս լոգոն այդքան սարսափելի չէր լինի, եթե դրանում պատկերված մկնիկը այդքան նման չլիներ...դե ինքներդ հասկացաք... իսկ եթե չհասկացաք, ուրեկմն պետտք էլ չէ պխտորել Ձեր անարատ հոգին:

Worst logo ever