Արմենիա TV, Ձեր ցերեկով անցած ճանապարհը` գիշերով ենք անցել


13:27 , 4 դեկտեմբեր, 2013

Բոլորն արդեն վաղուց հասկացել են, որ Հայաստանի ձայնը նախագծի գլխավոր ֆավորիտը Աննա Խանչալյանն է, եւ ձեր (Արմենիա ՏՎ-ի) կողմից կիրառված` վաղուց արդեն հնացած մեթոդով, դուք ձեզ միայն մատնեցիք: Ակնհայտ էր, որ ձեր ուզածն ընդամենը այդ աղջկան PR անելն էր, երբ Հայկոն որոշեց նրան չընտրել, իսկ Քրիստինե Պեպելյանը, իբրեւ թե բարեհոգաբար, նրան նախագծում պահեց: Ամեն ինչ պարզ է: Դրա շնորհիվ հիմա Աննայի մասին ավելի շատ է խոսվում, քան ցանկացած այլ մասնակցի` շնորհիվ նրա նկատմամբ առաջացած խղճահարության: Նախագծի վերջում էլ ճոխորեն կներկայացնեք նրա անցած ճանապարհը` այն նկարագրելով որպես դժվար եւ բարդություններով լի: Ծիծաղալի է: Ուղղակի էժանագին քաղաքականություն: Մի խաբեք ժողովրդին եւ առաջին հերթին ինքներդ ձեզ: Ձեր գիշերով անցած ճանապարհը` ցերեկով ենք անցել: