ՄՄ Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնելու համար բերման են ենթարկվել մի շարք ակտիվիստներ


10:17 , 2 դեկտեմբեր, 2013

Քիչ առաջ Երևանի կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Առավոտյան նրանք փորձել են ՄՄ Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ:
Հիշեցնենք, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիների նախաձեռնող խումբը Պուտինի այցին ընդառաջ այսօր բողոքի ակցիա է իրականացնելու Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա-Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի Պողոտա-Բաղրամյան պողոտա-նախագահական նստավայր ուղղությամբ:

Կից նյութն`  այստեղ