Անհավատարմություն


14:33 , 26 նոյեմբեր, 2013

Ասացիր, որ սիրում ես ինձ՝
Չհավատացի,
Դու կրկնեցիր ևս մեկ անգամ,
Իսկ ես չեմ հիշում՝ որերորդ անգամ
Կրկնվեցի:

Բայց գիտե՞ս՝  ինչն է անհավատալին,
Որ դու էլ, ինչպես շատ-շատերը,
Ինձ հակառակը համոզել չփորձեցիք,
Եվ ձեր անհավատարմության պատճառով
Ես ավելի շատ համոզվեցի,
Որ չես կարող սիրել առանց հավատալու,
Սիրվել՝ առանց համոզմունքի: