17:02 , 24 նոյեմբեր, 2013►Ծաղիկները չորացան. Սերմերը թափվում են Ինչպես արցունքներ: ►Ամպերը ընկերներ լինեն կարծես. Թռչունները հրաժեշտ են տալիս Երկնքին: ► «Աշուն է գալիս», Շշնջում է սառը քամին Ննջասենյակի պատուհանին: ►Քամի և մշուշ, Սա է անկողինը: Որբ են երեխաները դաշտի: ►Սև ճյուղի վրա Ագռավն է կռնչում: Աշնանային երեկո: ►Ագահորեն նեկտար է խմում Թիթեռ-միօրյակը: Աշնանային քամի: ►Պայծառ օր, բայց մեկ էլ Փոքրիկ ամպիկ, ու Անձրև է մաղում: ►Անձրևից կռացած՝ Կրկին գլուխը վեր պարզեց Քրիզանթեմը ծաղկած: ►Թափվում են տերևները, Ամբողջ աշխարհը միագույն է: Միայն քամին է սուլում: ►Կարմիր-կարմիր արև է Ամայության մեջ, բայց սառնություն է Փչում աշնանային անգութ քամին: ►Աշուն է արդեն, Ահա և թիթեռը ցող է Խմում քրիզանթեմից: ►Գիշեր ու լիալուսին, Լեռան ստորոտում մեգ ու մաղախուղ. Ամպոտվել է դաշտը... ►Այսպիսին է աշունը, Ինչպե՞ս են ապրում ամպերում, Թռչունները չե՞ն մրսում... ►Ինձ թվում է, որ Դժոխքը նման է Ուշ աշնան մթնշաղին...