19:06 , 22 նոյեմբեր, 2013
Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է 2013 թ. պետական բյուջեով նախատեսված ձկան
պաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունիի և ամառային իշխանի մանրաձկների բացթողնման աշխատանքներ:
Մանրաձկան բացթողնումն իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետի գետաբերանին:
Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային բախտակ և 166 հազար հատ գեղարքունի տեսակների մանրաձուկ, ինչը ձեռք է բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ից՝ օրենքով սահմանված կարգով վերջիններիս հետ կնքված պայամանագրերի պահանջներին համապատասխան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 60 մլն ՀՀ դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ