Առավոտյան նախաճաշ. ձվով կոբլեր


10:35 , 22 նոյեմբեր, 2013

Բաղադրությունը

1 սպիտակ հաց

4 հատ ձու

3 հատ լոլիկ

0,5 կգ խոզապուխտ

150 գր պանիր

100 գր կարագ

150 մլ կաթ

աղ, պղպեղ

 


Պատրաստման եղանակը

1. Հացի կտորներին մեկ կողմից հավասար կարագ ենք քսում և հովհարաձև շարում ջեռոց տեղադրելու ամանի մեջ

2. Շերտերով կտրատում ենք լոլիկն ու խոզապուխտը և նույն հերթականությամբ շարում հացի կողքը

3. Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն, կաթը, աղն ու պղպեղը և լցնում վրան

4. Ավելացնում ենք քերած պանիրն ու 15 րոպեով տեղափոխում ջեռոց

Բարի ախորժակ և հաճելի օր :)