Samsung-ն արդեն վաճառել է 800 հազար Galaxy Gear խելացի ժամացույց


16:37 , 20 նոյեմբեր, 2013

 

Samsung ընկերությունը 2 ամսվա ընթացքում վաճառել է 800 հազար Galaxy Gear խելացի ժամացույց: Նշվում է, որ նույնիսկ Samsung ընկերությունը չէր սպասում, որ այսքան շատ սարքեր կվաճառվեն: Փաստորեն, այժմ  Galaxy Gear-ը հանդիսանում է շուկայում ամենաշատ վաճառված խելացի ժամացույցը: Հիշեցնեմ, որ Apple, Microsoft, Sony և մի շարք այլ տեխնոլոգիական ընկերություններ նույնպես ունեն կամ պլանավորում են արտադրել նմանատիպ ժամացույցներ:

Samsung Galaxy Gear խելացի ժամացույցներն ունեն 1.63 դյույմանոց Super AMOLED էկրան` 320x320 թողունակությամբ, 800 ՄՀց հաճախականությամբ պրոեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 4 Գբ ֆլեշ հիշողություն: Սարքը ներառում է նաև  1.9 մեգապիկսելանոց տեսախցիկ, երկու միկրոֆոն, Bluetooth 4.0 մոդուլ, ակսելերոմետր և հիրոսկոպ: Ժամացույցի համար արդեն կա մոտ 70 հավելված (Evernote, Path, RunKeeper, MyFitnessPal, TripIt, Line, Vivino, eBay և  այլն):