Համակարգիչների և սմարթֆոնների ոլորտում մասնագիտացված Apple-ը գնել է հրեական PrimeSense ընկերությունը $345 միլիոնի դիմաց. հաղորդում է Calcalist պարբերականը։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի նոյեմբեր ամսվա ընթացքում։
PrimeSense-ը մեզ հայտնի է որպես Kinect խաղային աքսեսուարի ստեղծող։ 2010 թվականից ի վեր` նրանք աշխատել են Microsoft-ի հետ համատեղ։
Շատ հնարավոր է, որ Apple-ը նման գործարք է կնքել հեռուստացույց նախագծելու և ստեղծելու նպատակով։ Ի դեպ, անցյալ տարի նրանք գնել էին հրեական մեկ այլ ընկերություն՝ Anobit, որը հանդիսանում է հիշողության կրիչների արտադրող։