Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելության, այս կամ այն հարցի վերաբերյալ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը լիազորված են հնչեցնելու համապատասխան իրավասություններով օժտված կառույցները կամ էլ մասնավոր պարագաներում Վեհափառ Հայրապետի կողմից հանձնարարական ստացած անձինք: Տարբեր կայքերում, հաղորդումներում, սոց. ցանցերում առանձին եկեղեցականների կողմից հնչեցված տեսակետները միշտ չէ, որ արտահայտում են Եկեղեցու պաշտոնական կեցվածքը: