Կառլեն Մկրտչյանն 94-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


02:16 , 8 նոյեմբեր, 2013

Totalfootball.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խմբային փուլի նորվեգական Տրոմսոյի դեմ արտագնա խաղում:

Ավելացված չորրորդ րոպեին Կառլենի դիպուկ հարվածի շնորհիվ Անժին մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: 

К խմբի մրցաշարային աղյուսակն այժմ այս տեսքն ունի.

 

  Թիմ Խ Հ Ո Պ Գ Մ
1. Տոտտենհեմ 4 4 0 0 9-1 12
2. Անժի 4 2 1 1 2-2 7
3. Շերիֆ 4 0 2 2 2-5 2
4. Տրոմսի 4 0 1 3 1-6 1