Լավագույն ավանդույթները շարունակվում են


18:10 , 7 նոյեմբեր, 2013

Տաջիկստանի նախագահի ընտրությունները ունեցան գրեթե նույն արդյունքները, ինչ որ Ադրբեջանի նախագահի ընտրությունները. Ռահմոնովը ստացավ ընտրողների 85 տոկոսի ձայները, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Կոմունիստական կուսակցության քարտուղարի տեղակալը` 5 տոկոսը: Հատկանշական է, որ Ալիևի ու միասնական ընդդիմության ներկայացուցչի ստացած ձայները ճիշտ այդ նույն համամասնությամբ էին: Հետաքրքիր է, որ նախկին խորհրդային ավտորիտար երկրներում անցկացված ընտրություններում ոչ միայն բովանդակային, այլ արդեն նաև ձևի (արձանագրված թվեր) առումով ոչինչ չի փոխվում: