10:35 , 7 նոյեմբեր, 2013Բաղադրությունը
Բլիթի համար
ալյուր -100 գրամ
ձու -4 հատ
աղ -2,5 գրամ
շաքարավազ -30-70 գրամ
կաթ- 200 մլ
սերուցք -100 մլ
կարագ -20 գրամ
գարեջուր -2 թեյի գդալ
Միջուկի համար
կաթնաշոռ -450 գրամ
շաքարի փոշի -50 գրամ
չամիչ -50 գրամ

Պատրաստման եղանակը
Հարում ենք ձուն (դրանք պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն):
Ավելացնում ալյուրը, շաքարավազը և աղը:


Հալեցնում ենք կարագը և մի կողմ դնում

Իրար ենք խառնում կաթն ու սերուցքը և դանդաղ լցնում ձվի խառնուրդի վրա:


Ավելացնում ենք հալեցրած կարագը

Հետո ավելացնում ենք 2 գդալ գարեջուրը (ով չի սիրում գարեջուր, հանգիստ կարող եք նաև չավելացնել)

Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը` իրար ենք խառնում կաթնաշոռը, շաքարի փոշին ու չամիչը

Տաքացնում ենք թավան, հալեցնում մի քիչ կարագ և պատրաստում բլիթները





Բարի ախորժակ