Չտեսնելն ու տեսնելու ցանկություն չունենալը միանգամայն տարբեր բաներ են


19:19 , 6 նոյեմբեր, 2013

Գալուստ Սահակյանը չի տեսնում որևէ այլ ուժ, որը կկարողանար ավելի լավ կառավարել, քան ներկայիս իշխանությունը՝ հետաքրքիր է, ինչպե՞ս պետք է այդ ուժը հայտնվեր, եթե այլընտրանքային յուրաքանչյուր մոտեցում միանգամից ճնշվում է, եթե այն չի վերահսկվում այդ նույն իշխանության կողմից և գաղտնի չի ենթարկվում այդ նույն իշխանությանը: Չտեսնելն ու տեսնելու ցանկություն չունենալը միանգամայն տարբեր բաներ են:Մի ամբողջ սերունդ անտեսվեց այս քսան տարվա ընթացքում՝ 1980-1990թ.թ. ծնվածներն անտեսվեցին իշխանության կողմից, քանզի նրանց տեսնելու ցանկություն չկար՝ բոլոր տեղերն արդեն զբաղված էին, և խնդիր կար այդ տեղերը հնարավորինս երկար պահելու, ուստի այդ սերունդը ստիպված եղավ ՀՀ-ից դուրս տեղ փնտրել կամ էլ պայքարի դաժան և անորոշ ուղի անցնել միայն այն պատճառով, որ չէին ուզում տեսնել նրանց և գործունեության ոլորտ տալ...