«Սպարտակ» - «Լոկոմոտիվ». Յուրա Մովսիսյանը կրճատում է հաշվի տարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


18:38 , 3 նոյեմբեր, 2013

Armfootball.com-ը գրում է.

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հանդիպում է «Լոկոմոտիվի» հետ: Հանդիպումն անցնում է առանց հանդիսականների:

Արդեն 7-րդ րոպեին Դամե Նդոյեն բացեց հանդիպման հաշիվը: 10 րոպե անց «Սպարտակի» դարպասապահ Սերգեյ Պեսյակովի կոպիտ սխալից հետո Ալեքսանդր Սամեդովը խփեց երկրորդ գոլը:

27-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Սերգեյ Պարշիվլյուկի փոխանցումից հետո մեկ գնդակ հետ բերեց:

Ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը 1-2 է:

Ավելացնենք, որ Արազ Օզբիլիզը հայտավորված է պահեսռայինների թվում: