Ամերիկուհուն տուգանել են մեքենա վարելու ընթացքում Google Glass-ից օգտվելու պատճառով


20:34 , 1 նոյեմբեր, 2013

4cfb8570f95a9712a4bd5f9689b9a60b

Google Glass-ի հերթական տիրուհիներից մեկը իր Google + հաշիվում բողոքել է ոստիկանների որոշման մասին: Ոստիկանների կարծիքով այդ սարքը կարող էր շեղել Սեսիլիա Աբադիին: Ինչպես տեղեկացնում է The Verge-ը,ամերիկուհին լուրջ տուգանքի չի ենթարկվել:

Նկարը գցելուց անմիջապես հետո,գտագործողների մի խումբ խորհուրդ տվեց Սեսիլիային,որպեսզի նա դիմի այս առիթով դատարան: Նրանք նշում են,որ ոստիկանները դեռ չեն գիտակցում, որ Google Glass-ը հեռուստացույց չէ:

e797f31647a7e45f93252a2f339a8a19

Պետք է նշել,որ ԱՄՆ-ի որոշ նահանգներում անալոգային ոչ մի սարք վարման ընթացքում չի թույլատրվում օգտագործել: Սարքի դեմ են խոսում ռեստորանների,կինոթատրոնների և ակումբների տերերը: