Չորեքշաբթի օրվա մանուշակները...


16:02 , 1 նոյեմբեր, 2013

Անդրե Մորուա
Ութսունամյա նշանավոր դերասանուհին դուրս եկավ տնից:
Նա մտավ ծաղկի խանութ:
-Այսօր չորեքշաբթի է,տիկին,-հոնքերը վեր ձգելով՝ ոչ այն է՝հարցրեց,ոչ այն է՝ հաստատեց խանութի տերը:
-Այո,մի՞թե մոռացել եք:

Վաճառողը լուռ տիկնոջը մեկնեց մի փունջ մանուշակ:
Ծեր կինը ,որին ճանաչում էր ողջ Փարիզը,քայլեց առաջ՝ պատասխանելով խոնարհ և հիացական ողջույններին :Դերասանուհին հասավ Մոնպառնասի գերեզմանոց,մոտեցավ մի շիրիմի և ձեռքի փունջը հոգնածությամբ դրեց մարմարե սալիկին:
    Ապա կանգնեց լուռ,խորհրադծությունների մեջ թաղված:Մտովի հիշեց իրեն երիտասարդության փայլուն տարիներին:
   Այն ժամանակ քսաներկու տարեկան էր,բայց արդեն ճանաչված ու սիրված էր հանդիսատեսի կողմից :Հատկապես դեռահասներն ու պատանիները խենթանում էին հրաշեկ վարսերով,նշաձև շագանակագույն աչքերով,սլացիկ հասակով այդ դերասանուհու համար:Նա հմայիչ էր ու շքեղ:Ծնվել էր բեմի վրա քայլելու համար:
  Իր երկրպագուներից բազմաթիվ ծաղիկներ,նամակներ ու բացիկներ էր ստանում՝ամենախենթ և բուռն սիրո բացատրություններով:
   Մի չորեքշաբթի օր՝ հերթական հաղթական ներկայացումից հետո ,դռնապանը նրան բերեց մանուշակների մի համեստ փունջ:Այն զարմանալիորեն քնքուշ բույր ուներ և կարծես ինչ-որ խորհրդավոր աշխարհի համր մունետիկն էր: Ջեննին հիացավ,ըմբոշխնեց մանուշակների ու հեքիաթի աշխարհից եկող բույրը:
  -Ո՞վ  է բերել այս փունջը,-հարցրեց աղջիկը:
-Մի համեստ ուսանող,-եղավ պատասխանը:
  Եվ այդպես վեց ամիս անընդմեջ,ամեն չորեքշաբթի նույն ուսանողը բերում էր մանուշակների փունջը: Ջեննին վարժվել  ու սիրում էր չորեքշաբթի օրվա այդ խորհրդավոր ընծան:
  Մի օր էլ նա խնդրեց դռնապանին,որ վերև թողնի այդ համեստ երկրպագուին:Ջեննին սրտի թրթիռով էր սպասում նրան:Զարմանալի բան:Այդ օրը մանուշակներ չկային,չնայած դարձյալ չորեքշաբթի էր:
    Ջեննին անհանգստացավ ,սրդողած հարցուփորձեց դռնապանին:Վերջինս ասեց,որ այդ օրը ուսանողը չի երևացել:Անցավ էլի մի չորեքշաբթի.ուսանողը չկար:
 Ջեննին մեկնեց հյուրախաղերի:Երկու ամիս  նա բացակայում էր Փարիզից:Երբ վերադարձավ,գտավ մի նամակ,որով նրանից տեսակցություն էր խնդրում մի գնդապետ:
  -Օրիորդ,ես ուզում եմ հանձնել իմ որդու նամակները,որոնք ձեզ են հասցեագրված:Ավա՜ղ,նա այլևս չի կարող դա անել: Արդեն երկու ամիս  է,ինչ նա հերոսացել և նահատակվել է Մադագասկարում:
   Ջեննին հուզված ու ալեկոծված նայում էր նամակների տրցակին:Նա դեռ ոչ մի խոսք չէր ասել:
-Օրիորդ,ես հասկանում եմ ձեր շփոթմունքը:Բայց ,կարծում եմ, դուք կհասկանաք իմ որդուն,որը պաշտում էր ձեզ և որի միակ մխիթարությունը ամեն չորեքշաբթի ձեզ մի համեստ փունջ մանուշակ բերելն էր....
  Դերասանուհին սփաթվեց իր հուշերից....Նա մտովի ժպտաց իր պատանի ասպետին,մտքում աղոթք մրմնջաց ու քայլեց դեպի մուտքը....
   Այսպես ամեն չորեքշաբթի....