Այսօր Բյուրական է գնալու Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ուսուցիչներին ու աշակերտներին հորդորել են ներկա գտնվել այդ հանդիպմանը։
News.am–ի տեղեկություններով` դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանը ձայնագրություն է ուղարկել կոլեկտիվի անդամներին և հորդորել մանկավարժական կազմին մասնակցել հանդիպմանը։
«Երեխաներին նույնպես հաղորդագրություն է ուղարկվել ՔՊ–ականների հետ հանդիպմանը գնալու համար»,–գրում է կայքը։
Ավելի վաղ կայքերը գրել էին, որ մայիսի 30–ին Վայոց Ձորի մարզպետը պարտադրել էր մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին մասնակցել իր հետ հանդիպմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել