Հունգարիան զենք և ռազմական տեխնիկա չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։

«Ես տեղեկացրել եմ գլխավոր քարտուղարին, որ Հունգարիան զենք կամ ռազմական տեխնիկա չի ուղարկի», - գրել է նա։

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մադյարը հավելել է, որ կողմերը համաձայնել են, որ հունգարական զորքերը «գերազանց աշխատանք են կատարում» Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել