Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վահան Կ․-ի վարած երկաթով բարձված «Գազել» մակնիշի բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել