Նարեկ Սամսոնյանը հացադուլից հետո ավարտեց վերականգնման փուլը, ինչից անմիջապես հետո այսօր բարեհաջող վիրահատվեց։
Առաջիկայում նրա գործով վերաքննիչ դատարանի նիստ կա, որից հետո հուսով եմ՝ նրա խափանման միջոցը կփոխվի։
Հարցը ոչ թե նրա առողջական վիճակն է, հացադուլը կամ ընտանիքում անչափահաս երեխաները, այլ այն, որ Նարեկը օրենք չի խախտել, հանցագործություն չի գործել․ պարզապես իշխանությունը որոշել է, որ տվյալ պահին նրան պետք է նստեցնի, ու այդպես էլ վարվել է։
Ազատությո՛ւն Նարեկին և բոլոր քաղբանտարկյալներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0B42HcCa4t6pYFihMWmY5Keqjru3D1C21KHgsuk44Ae3zTj9sov7T3b9x8vcw2hoPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



