ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Թրամփի փեսա Քուշները Փարիզում հանդիպել են ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, հայտնում է Axios-ը։

Հրապարակման համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ պատվիրակության և ուկրաինացի ու եվրոպացի պաշտոնյաների, այդ թվում՝ Զելենսկու և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների միջև բանակցություններից հետո։

Աղբյուրը նաև նշել է, որ Ուկրաինայի հետ ծրագրի գրեթե բոլոր ասպեկտների շուրջ համաձայնության հասնելուց հետո Սպիտակ տունը ցանկանում է Պուտինից հստակ պատասխան ստանալ այս առաջարկի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել