Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացրել հայ ժողովրդի իղձերը: Ազատություն մեր երկրին։ Ազատություն մեր ժողովրդին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ իր ամանորյա ուղերձում։

Հանրապետական կուսակցության անդամներն էլ իրենց ուղերձում ազատություն են մաղթել Ադրբեջանի և Հայաստանի բանտերում գտնվող անձանց։

«Հայաստանն ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։ Հայաստանն ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը»,-ասված է ուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել