Tert.am-ը գրում է․
Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» «նախագահ» Ազիզ Ալեքպեռլին։
«Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է, մեր հայրենակիցների իրավունքը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և մի հարց, որը համապատասխանում է ոչ միայն ադրբեջանական, այլև հայ ժողովրդի շահերին։ Որովհետև Արևմտյան Ադրբեջանից փախստականների վերադարձն իրենց հայրենի հողեր՝ Հայաստանում, երկու երկրների և երկու ժողովուրդների միջև վստահության կայունության պայման և երաշխիք է»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/09/03/azerbajan/4242351
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



