Tert.am-ը գրում է․
Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացուն ասում ենք՝ երթևեկության կանոնը խախտի, փողը տուր՝ քշի, երթևեկության կանոնը խախտի, փողը տուր՝ քշի, էլի փող տուր, էլի՝ խախտի, էլի փող տուր, էլի՝ խախտի, էլի փող տուր, էլի՝ խախտի, խախտի, փող տուր, փող տուր՝ խախտի, խախտի՝ փող տուր, խախտի՝ փող տուր, փող տուր՝ խախտի, խախտի՝ փող տուր:
Մենք ասացինք, այդպես չէ, ժողովուրդ ջան, կա բալային համակարգ ու խախտելու որոշակի չափաբաժին ունեք: Դրանից ավելի, եթե խախտեցիք, ուրեմն պետք է զրկվեք վարորդական իրավունքից, հետո կգնաք նորից կվերահաստատեք վարորդի ձեր կարողությունը, որից հետո պետությունը հնարավորություն կտա ձեզ մեքենա վարել, որովհետև ձեր մեքենա վարելը ոչ միայն ձեր, այլև ուրիշների անվտանգության հարցն է»,- ասաց նա:
Անդրադառնալով՝ հարկատուն հերոս է՝ իր՝ նախկինում արած հայտարարությանը, Փաշինյանն ասաց.
«Ոչ թե հարկատուն է հերոս, այլ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող մարդը: Այո, ասել եմ, որ աղքատությունը մարդկանց մտքում է ու շարունակում եմ պնդել: Սոցիալական ապահովության այն համակարգը, որը երկար տարիներ գործել է Հայաստանում, մարդկաց աղքատության մեջ պահելու քաղաքական նպատակ է հետապնդել: Նպատակը եղել է այն, որ այդ մարդիկ այնքան 5,000-10,000 տեսած չլինեին այս կյանքում, որ երբ ընտրությունների օրը մեկը տանի 10.000 դրամ ցույց տա, մտածեն, որ ուրեմն Աստված է, որ 10,000 դրամ ունի: Աշխատունակ քաղաքացու փոխարեն ոչ ոք չպետք է աշխատի»: