«Նա լուրջ է խոսում, բայց մենք նրան լուրջ չենք վերաբերվում... բոլոր խոսքերն այն մասին, որ «եթե մենք պարտվենք, արյունահեղություն կլինի, գողացված ընտրություններ կլինեն»», - ասել է Ջո Բայդենը՝ մեջբերելով ԱՄՆ նախկին նախագահին։
Թրամփը մարտին նախազգուշացրել էր, որ եթե նա պարտվի 2024 թվականի ընտրություններում, դա «արյունահեղություն» կլինի ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության և երկրի համար. Բայդենը և նրա նախընտրական շտաբն արագորեն արձագանքել էին՝ պնդելով, որ նախկին նախագահը քաղաքական բռնություն է հրահրում:
Այժմ Բայդենը նախազգուշացրել է, որ Թրամփը պատրաստվում է կրկին վիճարկել ընտրությունների արդյունքները նոյեմբերին, ինչպես դա արեց 2020 թվականին:
«Դու չես կարող սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ հաղթում ես», - ընդգծել է Բայդենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել