Tert.am-ը գրում է․

Կուբացի լեգենդար ըմբիշ 41-ամյա Միխային Լոպես Նունյեսը հինգերորդ անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո տպավորիչ կերպով հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Լոպես Նունյեսը օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո հանել է մարզակոշիկները ու թողել մրցագորգի կենտրոնում` այսպես հրաժեշտ տալով մեծ սպորտին։

Ավելի վաղ մինչև 130 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբշամարտում բրոնզե մեդալի համար գոտեմարտեր էին ընթանում։ Երրորդ տեղը կիսել են Չինաստանի ներկայացուցիչ Լինգժե Մենգը և իրանցի ըմբիշ Ամին Միրզազադեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել