Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց որակավորման փուլում զբաղեցրեց 9-րդ տեղը։
Կարապետյանը վաստակել է 576 միավոր: Եզրափակիչ են դուրս եկել որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցած ութ հրաձիգները:
ՕԽ-ում այսօր մենք ունենք ևս երկու ներկայացուցիչ․
Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան - մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ: Արթուրը հանդես կգա հենացատկի վարժությունում, Վահագնը՝ օղակներում: Մեկնարկը՝ 17:30-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել