Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ «Սադախլո» մաքսատան անցակետում հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։

«Գազի բալոնը դրված է եղել մեքենայի բեռնախցիկում։ Մարիխուանան փաթեթավորվել է 11 պոլիէթիլենային տոպրակի մեջ և տեղավորվել հեղուկ գազի բալոնի մեջ»,– գրում է կայքը։

Նշվում է, որ հետագա ուսումնասիրությունների համար գործը փոխանցվել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել