Tert.am-ը գրում է.

Երևանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց. այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ նշելով, որ «Հայաստանի ընդդիմությունը հույսը դրել է լավագույնի վրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ»:

«Բողոքի ակցիաները, որոնց առաջնորդն ու ոգեշնչողը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, շարունակվում են ապրիլից և տարբերվում են մյուս բողոքի ակցիաներից նրանով, որ այս անգամ իշխանությունների հակառակորդը հոգևորականն է։ Երկրի ղեկավարությունը, սակայն, անտեսում է ցուցարարների պահանջները, այդ թվում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ առայժմ նրանք որևէ հետևանքների չեն բախվում», - ասվում է հոդվածում:

Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը հիշեցնում է, որ անհնազանդության ակցիաները տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կոչով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել