Tert.am-ը գրում է․

Արդյո՞ք այս տարիների ընթացքում և դրանից առաջ հետևություններ արվել է 44-օրյա պատերազմի ընթացքի և դրան գնահատական տալու դատախազական վերահսկողության, բոլոր քրեական գործերի շրջանակներում և որո՞նք են արդյունքները դատախազական վերահսկողության մեջ։

Այս մասին ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրրքվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Վարդապետյանը նշեց, որ եթե խոսում ենք արտաքին ագրեսիայի մասին՝ այս առումով 2 վարույթ կա Հայաստանի դեմ ագրեսիայի մասով 44-օրյա պատերազմի հետ կապված և առանձին մեկ վարույթ է նախաձեռնված բռնի տեղահանման հետ կապված միջազգային բնույթի հանցագործությունների հիմքով։ Այս վարույթները հրապարակային քննարկման ենթակա չեն։

«44-օրյա պատերազմի հետ կապված կընդգծեմ, որ դա ամենալուրջ դասն էր ինձ համար որպես Հայաստանի քաղաքացի և հետո որպես գլխավոր դատախազ շատ դաժան դաս էր և այդ դասից մենք երեք կարևոր հետևություն ենք քաղել։

Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։ Ընդլայնում ենք թվաքանակը զինդատախազների և պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա սպասարկու որոշակի պրոցեսների, այլ արտաքին դիտորդի աչքով հետևի դրանց»,- ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քրեական գործ 44-օրյա պատերազմի հետ կապված շատ չեն լուսաբանում, չեն խոսում դրանց մասին, որ բանակի մարտունակությունը չընկնի։

«Բայց վստահեցնում եմ, որ բոլոր գործերը 44-օրյայի հետ կապված են հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասով հետևողականորեն ուղարկվում են դատարան և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան, այս առումով շատ մանրազնին աշխատանք ենք իրականացնում»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել