Lurer.com-ը գրում է.


«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագիծը չի համապատասխանում Եվրամիության սկզբունքներին և կարող է հետևանքներ ունենալ երկրի անդամակցության գործընթացի վրա։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը ազդել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հեռանկարների վրա, նա ասել է, որ այս նախաձեռնությունը լիովին չի համապատասխանում այն ամենին, ինչ Եվրամիությունն ակնկալում է Վրաստանից և և կհակասի համագործակցություն նրա մուտք գործելու գործընթացին։

«Մենք խնդրում ենք երկրին հրաժարվել օրինագծից, քանի որ եթե կան տարրեր, որոնք չեն հարգում եվրոպական սկզբունքները, որոնք չեն համապատասխանում եվրոպական նկրտումներին, մենք հստակ դիրքորոշում կընդունենք»,- հավելել է Ստանոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել