Tert.am-ը գրում է.

Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա եղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է

Այս մասին ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում։

«Շատ եմ հավանում Պարոն Քոչարյանի ասածը, որովհետև սա փաստորեն ցեղասպանության քննարկման, ավելի խորքայնորեն ճանաչման պրոցեսի շատ ավելի գիտական և առարկայական գիտակցման սկիզբ ա։

Որովհետև նախ մենք անընդհատ ասում ենք միլիոնուկես, միլիոնուկես։ Միլոնուկեսը մարդիկ են, նրանք անուններ են ունեցել, ամեն մեկի հետևում մի պատմություն կա, ամեն մեկը ինչ-որ գազանային ձևով է սպանվել, և մենք 100 տարուց ավելի այդ մարդկանց համախմբել ենք  խմբի մեջ՝ մեկուկես հայ։

Ես շատ կարևոր եմ համարում, որ բոլորի մասին տեղեկություն հավաքենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։

«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը», - նշել է Քոչարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե կա մտավախություն, որ վարչապետ Փաշինյանն իրական Հայաստանի փիլիսոփայությամբ Ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու հրաժարվելու հիմք է ստեղծում։

Նրա խոսքով՝ մինչև հիմա մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, ուստի պետք է կենտրոնանալ այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել