Tert.am-ը գրում է.

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Ոսկեպարում հանդիպելով Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:

«Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ես ասել էի, երբ որ Ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու ես կգամ և անձամբ Ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ։

Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։

Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք  ինձնից լավ գիտեք, թե որտեղ  է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։

Սահմանագծման և սահամնազատման գործընթացը հետևյալն է․ սահմանագծման մեր հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում ՀՀ-ն, որն էլ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միչև պետական սահման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել