Իրանը ձգտում է, որ իրանցի գործարարները ծանոթանան Ռուսաստանի նոր տնտեսական մթնոլորտին. առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերությունները լուրջ առաջընթաց կապրեն։

Ռիա Նովոստիի փոխացմամբ`Nour News գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Հաշվի առնելով ձեռնարկած քայլերը` կանխատեսում եմ, որ առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերություններում մեծ թռիչք տեղի կունենա։

Դրա համար պայմաններ են ստեղծվում, խոչընդոտներն էլ կրճատվում են», - Ջալալիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Դեսպանն «աննախադեպ» է անվանել վերջին երկու տարվա ընթացքում երկու երկրների միջև գործարարների և տնտեսագետների պատվիրակությունների այցերի քանակը։

Նա նաև ընդգծել է, որ ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ են առաջ քաշում, մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել