Tert.am-ը գրում է․

Առաջին հերթին ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան (ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը - Tert.am) կողմնոորշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որի փորձը հայկական կողմի հետ կա, կա՛մ «նման» հայտարարություններ, մենք ընտրում ենք առաջինը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունիսի 4-ին ԱԽ քարտուղարի հայտարարություններին Հ1-ին տված հարցազրույցում:

Գրիգորյանը, ի թիվս այլնի, ասել էր, որ ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից։ «Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։ Կարծում եմ՝ ի գիտություն են ընդունել։ Եվ հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մեր մյուս բոլոր գործընկերները»,- հավելել էր նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել