ArmLur.am-ը գրում է․

Ինչպես  գիտենք՝ հունիսի 1-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։Իսկ քիչ անց հայտնի դարձավ, որ ողբերգական դեպքի զոհերը հաղորդավարուհի, բլոգեր Օվսաննա Սողոյանն են եւ նրա 11-ամսական փոքրիկը՝ Րաֆֆին:

Ահասարսուռ դեպքի առթիվ Օվսաննա Սողոյանի ընկերները շոկի  ենթարկված սոցիալական ցանցերում գրառումներ են իրականացրել:

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյան անդրադռանալով ցավալի լուրին հրապարակում էր արել ինսատարամի սթորի բաժնում եւ լուսանկար հրապարակել:

ArmLur.am-ը հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանից տեղեկացավ, որ Օվսաննայի հուղարկավորությունն արդեն տեղի է ունեցել, եւ նշեց, որ չի կարող խոսել, քանի որ շատ ծանր է իր համար:

Իսկ, մինչ իրավապահ համակարգը կբացահայտի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մեզ հայտնի դարձավ, որ առեղծվածային դեպքի մասին Օվսաննայի շրջապատում տարբեր վարկածներ են պտտվում: Ըստ շրջանառվող լուրերի՝  երեխայի ծնունդից հետո Օվսաննա Սողոյանը կրոնական կազմակերպությունների միջոցառումների եւ ունեցել է առողջական որոշակի խնդիրներ:

Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք  Օվսաննայի ֆեյսբուքյան էջից, նա մայիս ամսվա սկզբին էր վերադարձել Բալիից եւ կիսվել իր տպավորություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել