Tert.am-ը գրում է.

Աշտարակ-Գառնի ավտոճապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից անմիջապես հետո երեք երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վիրահատվելուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը

«Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ։ Դեղորայքի ու արյան պակաս չունենք, ինչպես սոցցանցերում է տարածվել, միայն ալբումինի պակաս է եղել, բերել են, դա ընդունված կարգ է», - ասաց Կարապետյանը՝ ընդգծելով, որ երեխաները գտնվում են բուժանձնակազմի մշտական վերահսկողության տակ։

Անդրադառնալով ողբերգական միջադեպին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց․

«Ահավոր դեպք է տեղի ունեցել։ Սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են։ Մասնավորապես՝ ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ՝ ամրակապված չեն եղել։ Այս ծանրագույն դեպքի հետևանքների պատճառներից մեկը նաև դա է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել