Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հաստատել է թիմի ավագ Կիլիան Մբապեի նշանակումը։

«Կիլիան Մբապեն Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր ավագն է. Անտուան Գրիզմանը՝ փոխավագը։ Կիլիանը համապատասխանում է բոլոր առումներով և պատրաստ է ստանձնել այս պատասխանատվությունը: Նա առանցքային ֆուտբոլիստ է ինչպես խաղադաշտում, այնպես էլ թիմում»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:

Թիմի նախորդ ավագն Ուգո Լյորիսն էր։ 36-ամյա դարպասապահը 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո ավարտել է ելույթները հավաքականի կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել