Tert.am-ը գրում է.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ տեղի աղբյուրներին հղումով։

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի երկրորդ թաղամասում, որտեղ էլ գտնվում են նախագահական պալատն ու մի շարք կառավարական շենքեր։

Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանի խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ, իրավապահները հետաքննություն են սկսել։

Նա նաև հայտնել է, որ պայթուցիկ սարքն ամրացված է եղել մեքենայի թափքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել