88 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի մոդելավորող Պակո Ռաբանը։ Ինչպես փոխանցում է BFMTV հեռուստաալիքը, մոդոլավորողը մահացել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ֆինիստեր դեպարտամենտում։

«Նա 20-րդ դարի նորաձևության ամենահեռատես դեմքերից մեկն էր, նրա թողած ժառանգությունը կմնա ոգեշնչման մշտական աղբյուր», - ասված է մոդելավորողի ստեղծած Paco Rabanne նորաձևության տան հաղորդագրության մեջ:

Բասկյան ծագումով ֆրանսիացի մոդելավորողը ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել նախորդ դարի 60-ական թվականներին։ Իր առաջին հավաքածուն նա ներկայացրել է 1966 թվականին Փարիզում։ Ռաբանը մեծ ճանաչում է ձեռք բերել այլընտրանքային նյութերից, այդ թվում՝ պլաստիկից ու մետաղից պատրաստված հագուստի շնորհիվ։ Ռաբանի մոդելավորած հագուստններն էին նախընտրևում համաշխարհային կինոյի բազմաթիվ աստղեր, որոնց թվում էին աշխարհահռչակ Օդրի Հեփբըրնը և Ջեյն Ֆոնդան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել