Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժանը 20։00-ի սահմանում  Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Պարույր Սևակի փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել