Tert.am-ը գրում է.

ՎԻՍ Ավտո-ն՝ ԱվտոՎԱԶ-ի դուստր ձեռնարկությունը, վերսկսել է Lada Niva Bronto արտաճանապարհային մեքենաների հավաքումը։ Այս մասին հայտնում է Avtograd News-ը:

«Ավտոհսկայի դուստր ձեռնարկությունը՝ ՎԻՍ Ավտո-ն, բաղադրիչների պակասով պայմանավորված երկար դադարից հետո, վերսկսել է Lada Niva Bronto մեքենաների հավաքումը երկու տարբերակով», - ասվում է հաղորդագրությունում:

Ամենագնացը համալրված է 83 ձիաուժ հզորությամբ 1,7 լիտրանոց 8 փականանոց բենզինային շարժիչով և հինգաստիճան մեխանիկական փոխանցման տուփով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել